Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նելսոն Մանդելայի տասը ասույթները

Նելսոն Մանդելայի տասը ասույթները
07.12.2013 | 15:20

1. Ես չեմ կարող մոռանալ, ես կարող եմ ներել:
2. Ես պայքարել եմ ինչպես սպիտակների իշխանության դեմ, այնպես էլ՝ սևամորթների:
3. Վիրավորվելը և զայրանալը հավասարազոր է թույն խմելուն՝ հուսալով, որ դրանով կվնասես թշնամիներիդ:
4. Մենք պարտավոր ենք ժամանակն օգտագործել խելացի կերպով և հիշել. արդար գործը կարելի է սկսել ցանկացած պահի:
5. Ազատ լինելը նշանակում է ոչ միայն մի կողմ նետել շղթաները, այլև՝ հարգել և ընդլայնել ուրիշների ազատությունը:
6. Լուսավոր գլուխը և լուսավոր սիրտը միշտ կազմում են մի հզոր միավոր: Իսկ եթե դրան ավելացնում ես նաև սուր լեզուն կամ մատիտը, ստացվում է շատ ավելի շառաչուն մի բան:
7. Ոչ ոք չի ծնվում այլ գույնի, ծագման կամ կրոնական պատկանելության տեր մարդու նկատմամբ ատելությամբ: Մարդիկ սովորում են ատել, և եթե նրանք կարողանում են ատել սովորել, անհրաժեշտ է նրանց սովորեցնել սիրո, որովհետև սերը շատ ավելի մոտ է մարդկային սրտին:
8. Օրենքի առջև իրական հավասարությունը նշանակում է հավասար մասնակցել օրենքների մշակմանը, որոնցով ապրում են, գործող սահմանադրության մշակմանը, որը երաշխավորում է ժողովրդավարական իրավունքներ բոլոր սոցիալական խմբերի համար, դատարանում շրջվել դեպի իրավունքների պաշտպանությունը և օգնություն ցույց տալ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների խախտման դեպքում, ինչպես նաև՝ իրավունք ունենալ մասնակցելու արդարադատության իրականացմանը միջազգային դատավորի, դատախազի, փաստաբանի կամ պաշտոնական մեկ այլ ներկայացուցչի միջոցով:
9. Մեր աշխարհը մեծ հույսերի և հեռանկարների աշխարհ է: Մյուս կողմից՝ դա նաև տառապանքների, հիվանդությունների և քաղցի աշխարհ է:
10. Չարժե ակնկալելը, որ մարդիկ, զրկված լինելով ձայնի իրավունքից, կշարունակեն վճարել կառավարության հարկերը, որը ոչ մի կերպ չի արձագանքում նրանց:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ